Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

Զախարովան արձագանքել է Սեժուրնեի հայտարարությանը

63
Այսօր, 12:48
Զախարովան արձագանքել է Սեժուրնեի հայտարարությանը

«Զարմանալի է, որ մեր դաշնակիցները, եղբայրները, գործընկերները, հարևանները, բարեկամները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, պաշտոնյաները և հասարակության ներկայացուցիչները չեն արձագանքում, քանի որ սա ասվել է Հայաստանի տարածքում»,- ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Սեժուրնեի Երևանում արած հայտարարությանը, թե Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա։

«Եթե ինչ-որ մեկը նման բան ասեր մեր ընկերների մասին, մենք հնարավորություն կգտնեինք նման գործիչներին հիշեցնել, որ մեր ընդհանուր պատմությունը թույլ չի տալիս այդ երկրի նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք երրորդ անձանց կողմից»,–ասաց Զախարովան՝ նշելով, որ նման վերաբերմունքը նաև Հայաստանի հանդեպ է անհարգալից։

Զախարովան արձագանքել է Սեժուրնեի հայտարարությանը