Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

Մաքսային զննությունից թաքցված 58 750 տուփ ծխախոտի ներմուծման փորձ է կանխվել

56
Այսօր, 12:06
Մաքսային զննությունից թաքցված 58 750 տուփ ծխախոտի ներմուծման փորձ է կանխվել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է․ ««Ագարակ» մաքսային անցման կետում Իրանից Հայաստան յոդացված աղ տեղափոխող բեռնատարի մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է մաքսային զննությունից թաքցված տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 58 750 տուփ ծխախոտ։
Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոննների խախտման վերաբերյալ արձանագրություն ՀՀ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով, իրականացվում է վարչական վարույթ»։