Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

«Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա

68
Այսօր, 13:24
«Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»․ Զախարովա

«Հենց սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին»,- ճեպազրույցի ժամանակ այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակության՝ ԴԺՀ և ԼԺՀ կատարած այցելությանը։

«Մենք ոչ միայն ողջունում ենք այս այցը, այլև այն համարում ենք կարևոր ներդրում խաղաղության գործում՝ հատկապես հայ պաշտոնյաների և ուկրաինական ռեժիմի ներկայացուցիչների աճող շփումների ֆոնին։ Համոզված ենք, որ պատվիրակության հանդիպումները Ռուսաստանի նոր շրջանների ղեկավարության հետ թույլ են տվել սեփական տպավորություն ստեղծել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ»,-ասալ է նա։