Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

«Հիմք եք ստեղծում ՀԷՑ-ը խլելու համար, իսկ «Վեոլիա Ջուր»-ը խլել չեք կարող»․ Կարեն Հեքիմյան

54
Այսօր, 16:42
«Հիմք եք ստեղծում ՀԷՑ-ը խլելու համար, իսկ «Վեոլիա Ջուր»-ը խլել չեք կարող»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշագրավն այն է, որ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչին թողած, ՀՀ ԱԺ-ում քննարկում է գնում «Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ»։
Կարճ և կոնկրետ ասեք՝ էլեկտրաէներգիայի ոլորտի համար այլ սեփականատեր եք գտել և իրավական հիմք եք ստեղծում ՀԷՑ-ը խլելու համար:
Իսկ «Վեոլիա Ջուր» չգիտեմինչը խլել չեն կարող, քանզի 2023թ օգոստոսի 11-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենի հետ քննարկեց «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան ստանձնեց պատասխանատվությունը չգիտեմինչի գործունեության համար:
Համադրելով փաստերը, ևս մեկ անգամ արձանագրեմ, որ Ռուսաստանը յուրայիններին գցելու մաստեր-կլաս է ցուցաբերում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան