Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.

«Այդ ոլորտում խնդիր չունե՞նք, թե սա փնթի աշխատանքի արդյունք է»․ Քրիստինա Վարդանյան

55
Այսօր, 17:42
«Այդ ոլորտում խնդիր չունե՞նք, թե սա փնթի աշխատանքի արդյունք է»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆոյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ես մշտապես բարձրաձայնում եմ, որ Երևանում շրջակա միջավայրի խնդիրները անտեսված են, նաև ակներև է քաղաքապետարանի բնապահպանության վարչության «գիտահեն» և որակյալ աշխատանքը… Բայց որ քաղաքի Գլխավոր հատակագծում, այն ուղղակի կբացակայի, չեմ պատկիրացրել։ Բովանդակության մեջ 5-րդ գլուխը նշված է, որպես «Շրջակա միջավայրի խնդիրներ», իսկ նյութում ներկայացված է բովանդակության 6-րդ գլուխը՝ «Տարածքի առանձին շրջանների (տեղամասերի) քաղաքաշինական պիտանելիության գնահատականը (Շինարարական պայմանները)»։ Մենք այդ ոլորտում խնդի՞ր չունենք, թե սա փնթի, անորակ աշխատանքի արդյունք է։ Հարգելիներս, ասել էին «մի բան բերեք հաստատենք», բայց դուք նույնիսկ դա անել չկարողացաք…»։