Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ.

«9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց»․ Տիգրան Աբրահամյան

139
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 12:00
«9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023 թվականի հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամսվա գրառումներս եմ նայում՝ նույնիսկ պարզ աչքով նկատելի էր, որ Ադրբեջանը շրջափակման միջոցով Արցախն ուժասպառ անելուց հետո հարվածելու է:
Այն, ինչ փաստերն ու վերլուծություններն էր ցույց տալիս, բնականաբար ավելի մեծ ծավալով ու ստույգ տիրապետում էին պետության այն կառույցները, որոնք ֆունկցիոնալ առումով նման իրավասություններ ունեին:
Հայաստանի իշխանությունը, միջազգային դերակատարները բլոկադայի մեկնարկից սկսած 9 ամիս ժամանակ ունեին ադրբեջանական ագրեսիան կանխելու համար, բայց չարվեց:
Բոլորը գիտեին, որ հարվածելու են, բայց այսօր պատասխանատվություն կրելու փոխարենը հիմնական մեղավորները զբաղված են իրենց հանցագործությունները պարտակելու և տարբեր գործիքների միջոցով այլոց վրա բարդելով»։