Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2024 թ.

«Սա պետության չգոյության արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան

145
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 00:36
«Սա պետության չգոյության արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Նկարել եմ ընդամենը երկու ժամ առաջ:
Առաջին դեպքը չէ: Էլի է եղել նույն վայրում: Հասարակ հորդառատ անձրևից մեքենաներ են խորտակվում: Տեսականորեն կարող է և մարդ զոհվել:
Եվ սա անձրևի պրոբլեմ չէ: Սա պետության չգոյության արդյունք է: Չի կարող գործող պետության մայրաքաղաքի սրտում նման բան լինել: Եվ լինել անընդհատ:
Նախ՝ շինարարները օբյեկտը կառուցել են սովորականի պես փնթի, տնավարի և իհարկե առանց ֆունկցիոնալ ջրահեռացման համակարգի, իսկ հիմա էլ այս պատկերը կարող է նշանակել մի բան. որ կարևոր այս անցումը Վարդանանց-Խանջյան հատվածում ոչ միայն չի նորոգվում, այլև անգամ ընթացիկ չի սպասարկվում:
Սատանան դետալների մեջ է:
Եվ սա այն միլիոներորդ դետալն է, որը միլիարդերորդ անգամ ապացուցում է, որ այս երկիրը ապրում է իր վերջին օրերը:
Այո՛, անձրևոտ, շատ անձրևոտ վերջին օրերը»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան