«Եթե չլիներ Վարդան Ղուկասյանը, դու էստեղ չէիր լինի. կերակրող բռի մեջ չեն թքում». Անուշ Գինոսյան
117
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ., 13:06
Ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը ներկայացրեց «Հանրային ձայնից» Վահան Ավագյանը՝ որպես պատճառ բերելով նիստերից ու քվեարկություններից բացակայելը: «Ես ցուցակում հայտնվել եմ Վարդան Ղուկասյանի կամքով: Եթե չլիներ Ղուկասյանը՝ անգամ հայհոյողներով, դու էստեղ նստած չէիր լինի: Անշնորհակալությունը լավ բան չէ: Կերակրող բռի մեջ չեն թքում»,- իր ելույթում ասաց Գինոսյանը՝ դիմելով Ավագյանին: Գինոսյանն ու Խուդավերդյանն ընտրվել էին «Հանրային ձայն»-ի ցուցակով: Ավագանիում 7 ձայն ունեցող ուժը, սակայն, ընտրություններից հետո պառակտվեց. մի կողմում Վահան Ավագյանն է, մյուս կողմում՝ Վարդան Ղուկասյանը: Մանդատից զրկվողները Ղուկասյանի թևից են: |
«Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում»․ Արմեն Պետրոսյան
7117:36«Մեր անվտանգությունը պետք է երաշխավորենք ոչ միայն զինվորով ու բանակով»․ Նիկոլ Փաշինյան
7617:30«Արգելել եմ, լավ եմ արել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
8517:12«Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությանը հայտնի է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7117:06«Պահանջում եմ վերացնել անճոռնի, ապօրինի կայանատեղին»․ Արշակ Սարգսյան
9117:00Ֆրանսիայում մերժել են Մակրոնին իմպիչմենտ հայտարարելու առաջարկը
13016:42