«ԼՂ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի», «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար այլևս գոյություն չունի». թեժ քննարկում՝ ԱԺ-ում
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մեջ Հանրապետության լուծարման կետ չկա. ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետև ադրբեջանական զորքերն այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ-ն առանց որևէ փաստաթղթի դուրս եկավ Արցախից, ուժերն անհավասար էին: Փաստաթուղթը չի հրապարակվել, նույն ԼՂ նախագահն է ասում, որ դա չեղարկել է»,- ԱԺ նիստի ժամանակ, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «ԼՂ նախագահ եզրույթն ինձ համար գոյություն չունի այլևս»,- նշեց ԱԺ նախագահը: Հիշեցնենք՝ քննարկումը ծավալվեց Արծվիկ Մինասյանի հնչեցրած հետևյալ հարցադրումից հետո. «ՀՀ ու ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի իրավական ակտը կա ու դուք, որպես ԱԺ նախագահ, հանդիսանում եք այդ հանձնաժողովի նախագահը ՀՀ կողմից: Ինչպե՞ս անենք, որ հանձնաժողովը նիստ գումարի, բազմաթիվ հարցեր դառնան քննարկման առարկա»: Սիմոնյանը նշել էր, որ ձևաչափը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ: Նրա խոսքով՝ ԼՂ պաշտոնյան այլևս գոյություն չունի: |
«Ո՞ւր կլիներ Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը մնար իշխանության»․ Վահան Բաբայան
7216:42«Անհաջող ու անզգույշ արտահայտություն՝ ՀՀ վարչապետի կողմից»․ Տիգրան Խզմալյան
8114:36«Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի»․ Տիգրան Աբրահամյան
7814:12Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երևանի ավագանու հայցադիմումը վարույթ է ընդունվել ՀՀ վարչական դատարանի կողմից
8710:24Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
11810:00Քյարամյանի և Բադասյանի դեմ հաղորդում կներկայացվի․ «Հրապարակ»
9209:54