Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Բայրամովը Թուրքիայում է

577
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 15:30
Բայրամովը Թուրքիայում է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով Թուրքիայում է, հանդիպել է Հաքան Ֆիդանի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։