««Վրացական երազանքը» մտադիր է ուղղափառությունը պետական կրոն հռչակել». վրացական հեռուստաալիք
372
Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2024 թ., 12:00
Վրացական ընդդիմադիր Formula TV հեռուստաալիքը հայտնում է, որ իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ծրագրում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։ Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ գաղափարին դեմ է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը՝ պատճառաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չկա, և նման քայլի պատմական պահը դեռ չի եկել։ Իշխանությունը պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն «Վրացական երազանքում» բացահայտ խոսում են, որ նպատակ ունեն «պաշտպանելու Վրաստանի ինքնությունն ու ազգային արժեքները», իսկ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի «Վրաստանի և քրիստոնեական հավատքի համար էքզիստենցիալ կարևորության շատ կարևոր հարցի մասին», նշում է հեռուստաալիքը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06