Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Կառուցապատողն ուզում է պտղատու ծառերը կտրել, ավտոկայանատեղի կառուցել»․ Աննա Ավետիսյան

138
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 14:06
«Կառուցապատողն ուզում է պտղատու ծառերը կտրել, ավտոկայանատեղի կառուցել»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Արզումանյան 4 հասցեի բնակիչները ահազանգում են, որ իրենց կամքին հակառակ քաղաքային իշխանությունը, մասնավորապես հարակից տարածքում բասկետբոլի մարզադաշտի կառուցապատողը ուզում է բարեկարգում իրականացնել այդ բակում՝ կտրելով բակի պտղատու ծառերը որոնք բակի հարևաններով տնկել և խնամում են, իսկ տեղում կառուցել ավտոկայանատեղի։
Այս բակը երևանյան եզակի կոլորիտային բակերից է, որտեղ շենքի բնակիչները մի ընտանիքի պես անց են կացնում իրենց հանգստի ժամանակը և չեն ցանկանում, որ իրենց բակում որևէ բարեկարգում տեղի ունենա։
ՀԳ։ Համաձայն Տիգրան Ավինյանի հայտարարության, այն տարածքներին, որոնց բնակիչները դեմ կլինեն իրենց բակի բարեկարգմանը ձեռք չեն տա»։

Աղբյուրը`   Աննա Ավետիսյան