Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Սա ոչ թե անվտանգ չատային հավելված է, այլ գրեթե մոդերացիա չունեցող սոցիալական ցանց»․ Արթուր Պապյան

140
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 13:42
«Սա ոչ թե անվտանգ չատային հավելված է, այլ գրեթե մոդերացիա չունեցող սոցիալական ցանց»․ Արթուր Պապյան

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ երեկոյան Ադրբեջանից իր մասնավոր ինքնաթիռով Փարիզ ժամանող Պավել Դուրովը՝ Telegram հավելվածի հիմնադիր և գործադիր տնօրենը, ձերբակալվել է։ Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրում են Telegram-ում բովանդակության մոդերացիայի բացակայության համար, ինչը թույլ է տալիս հանցագործներին անպատիժ գործել այդ հարթակում։
Ի՞նչ է դա նշանակում Հայաստանում հավելվածի բազմաթիվ օգտագործողների համար՝ մեծ հաշվով ոչինչ, շարունակեք օգտագործել այս հավելվածը ինչպես նախկինում, հիշելով, որ սա ոչ թե անվտանգ չատային հավելված է, այլ սոցիալական ցանց, որը գրեթե չունի մոդերացիա:

Աղբյուրը`   Արթուր Պապյան