Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզում. նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում
![]() Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում, հաղորդում է ֆրանսիական TF-1 հեռուստաալիքը։ Ֆրանսիայի օդային տրանսպորտի ժանդարմերիայի աշխատակիցները Դուրովին ձերբակալել են Ադրբեջանից ժամանած մասնավոր ինքնաթիռի թեքահարթակից իջնելուց անմիջապես հետո։ Դուրովի նկատմամբ Ֆրանսիայի Ազգային դատական ոստիկանության դեպարտամենտը որոշում է կայացրել։ Նա կալանքի տակ կառնվի։ Օրդերը տրվել է այն պատճառով, որ Դուրովը չի համագործակցել Ֆրանսիայի անվտանգության ուժերի հետ, նշում է TF1-ը։ Ֆրանսիայի իշխանությունները նրան դիտարկում են՝ որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պոտենցիալ հանցակից: Այս մեղադրանքներով Դուրովին կարող է սպառնալ 20 տարվա ազատազրկում։ Նա «անպայման» կձերբակալվի, ասել է TF1 աղբյուրը. «Նա թույլ է տվել, որ իր հարթակում տեղի ունենան անհամար իրավախախտումներ և հանցագործություններ՝ առանց որևէ բան անելու այն մեղմելու կամ [իրավապահ մարմինների հետ] համագործակցելու համար»: |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
