«Վրաստանի խորհրդարանը կարող է դառնալ միակուսակցական»․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում դատական գործընթաց կսկսվի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության արգելքի վերաբերյալ, և, ինքնաբերաբար կառաջանա այդ կուսակցության պատգամավորական մանդատները չեղարկելու հարցը։ «Խորհրդարանը կմնա ժողովրդավար, որտեղ իշխող կուսակցությունը կընտրվի սահմանադրական մեծամասնության կողմից։ Մոլդովայի խորհրդարանն այսօր գրեթե միակուսակցական է, բայց ոչ ոք այդ մասին չի խոսում, նրան միայն ողջունում են։ Նույնը տեղի կունենա նաև Վրաստանում։ «Միասնական ազգային շարժման» արգելքը շատ կարևոր պայման է, որպեսզի Վրաստանն անարգել շարունակի շարժվել դեպի Եվրոմիություն»,- ասել է Կոբախիձեն։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06