Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Ձերբակալվել է Արիզոնայի բնակիչը, որը սպառնում էր սպանել Թրամփին

1918
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 10:12
Ձերբակալվել է Արիզոնայի բնակիչը, որը սպառնում էր սպանել Թրամփին

ԱՄՆ Արիզոնա նահանգի Կոչիս օկրուգում ձերբակալվել է 66-ամյա Ռոնալդ Սիվրուդը, որը սպառնում էր սպանել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է Hill-ը։

Հաղորդվում է, որ Թրամփն իր անվտանգության ծառայության պահանջով անսպասելիորեն ընդհատել է NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցը։

CNN-ի տվյալներով՝ Սիվրուդը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում սոցցանցերում մի քանի հաղորդագրություն է տեղադրել, որոնցում սպառնացել է սպանել Թրամփին։ Չի նշվում, թե հատկապես որ կայքերում է վերջինս հրապարակում արել։