ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԲՐԻՔՍ-ին միանալու` Ադրբեջանի ցանկությանը
ԲՐԻՔՍ-ի դռները փակ չեն, և ասոցիացիան նպատակ ունի ամրապնդել կապերը համաշխարհային մեծամասնության ներկայացուցիչների հետ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Պատասխանելով NEWS.ru-ի հարցին՝ դիվանագետն ասել է, որ Մոսկվան էլ նույն դիրքորոշումն ունի, և որ Ադրբեջանը որոշել է կազմակերպությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ «Մինչ օրս ավելի քան 30 պետություններ հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻՔՍ-ի հետ համակարգային փոխգործակցության կառուցման հարցում»,- հավելել է Զախարովան։ Դիվանագետի խոսքով, հանրայնացված հայտարարությունը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի դիրքորոշմանը, այլև «ԲՐԻՔՍ-ի ողջ ընտանիքին»։ Ավելի վաղ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ասել էր, որ բոլոր կողմերը կշահեն ԲՐԻՔՍ-ին Ադրբեջանի անդամակցությունից։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06