Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

«Հայաստանն այլ տարբերակ չունի». Զախարովա

526
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 19:36
«Հայաստանն այլ տարբերակ չունի». Զախարովա

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները դեռ բաց են, հանրապետությունն այլընտրանք չունի, այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Միևնույն ժամանակ, նա մատնանշել է Արևմուտքի շարունակվող ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում։

Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը՝ որպես այս երկրի կայունության երաշխավոր, այլընտրանք չունեն։ Սա փորձարկվել է ոչ թե տարիներ, այլ դարեր շարունակ։ Սա գնահատվում է հայ ժողովրդի կողմից, և դա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այդ պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվան բազմիցս, փաստերը ձեռքին, ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում արևմտյան երկրների ապակառուցողական գործունեության վրա։ Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարված այցը Երևան կկառուցվի նույն պարադիգմով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի նախատեսում մասնակցել ՀԱՊԿ ԿԱՀՈՒ «Փոխգործակցություն-2024» հաջորդ հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի կունենան աշնան սկզբին։ Միջոցառումը տեղի կունենա Ղրղզստանում սեպտեմբերի 3-ից 15-ը։