Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ծննդյան օրվա առթիվ։ «Ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանությանն ուղղված ձեր աշխատանքն ու գործունեությունը միավորում են մարդկանց՝ ամրացնելով նրանց սրտերում Հայրենիքի հանդեպ սերը։ Դուք արժանի հեղինակություն եք ձեռք բերել եկեղեցական, քաղաքական և հասարակական շրջանակներում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում»,- ասված է շնորհավորանքում։ Լուկաշենկոն նաև նշել է, որ Գարեգին Բ-ի՝ ճշմարտությունը պաշտպանելու և բարոյական հիմքերը պահպանելու մղումը նպաստում է ազգային միասնության և ներդաշնակության պահպանմանն ու հայ-բելառուսական երկխոսության համակողմանի զարգացմանը։ Լուկաշենկոն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մաղթել է քաջ առողջություն և Աստծո օգնությունը՝ ի բարօրություն հայ ժողովրդի նրա բարձր ծառայության մեջ։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06