38-ամյա տղամարդը ընկել է առվակի մեջ ու խեղդվել
![]() Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Վրույր Գ.-ն է: Այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ախուրյան-Արևիկ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում Վրույր Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով ընկել է նշված տարածքում գտնվող առվակի մեջ և խեղդվել: Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12
