«Իսրայելին Իրանի հարվածն անսպասելի կլինի»․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
Իրանի պատասխանն Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության համար, հավանաբար, կտրվի այն ժամանակ և այն ձևով, որին ամենաքիչն են սպասում իսրայելցիները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը: «Իրանի պատասխանը, հավանաբար, անսպասելի կլինի այս ռեժիմի համար՝ թե՛ ժամանակի, թե՛ ձևի առումով։ Պատասխանը կլինի այնպիսին, որ ռեժիմն արձագանքելու նվազագույն հնարավորություն ունենա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իրանի մշտական ներկայացուցչությունը շեշտել է, որ «Իրանի պատասխանը պետք է լինի այնպիսին, որ բացասական ազդեցություն չունենա Գազայում հնարավոր հրադադարի վրա»։ «Իրանի պատասխանը պետք է երկու հստակ արդյունք ունենա։ Նախ, Իրանը պետք է պատժի ագրեսորին՝ ահաբեկչության և Իրանի ինքնիշխանության խախտման համար, և, երկրորդ, Իրանը պետք է ստիպի ռեժիմին զղջալ և ապագայում չկրկնել ագրեսիան»,- հայտնել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը; |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06