«ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել նախագահ Հարիսին»․ Օբամա
403
Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ., 14:24
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել է իր վաղեմի քաղաքական դաշնակից Քամալա Հարիսի թեկնածությունը՝ Չիկագոյում դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթի ժամանակ։ «ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել նախագահ Հարիսին և սկսել նոր էջ։ Քամալա Հարսը պատրաստ է այդ աշխատանքին։ Այո՛, նա կարող է»,- ասել է Օբաման։ 40 րոպե տևած իր ելույթում Օբաման շնորհակալություն է հայտնել նախագահ Ջո Բայդենին, որը, նրա խոսքով, պաշտպանել է ժողովրդավարությունը մեծ վտանգի պահին, ինչպես նաև զգուշացում արել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ կրկին իշխանության գալու մասին: «Մեզ պետք չէ ևս 4 տարվա պարծենկոտություն, խառնաշփոթ և քաոս։ Մենք արդեն տեսել ենք այդ կինոն և գիտենք՝ շարունակությունն ավելի վատը կլինի»,- ասել է Օբաման։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06