«Զելենսկին՝ «ժամանակակից Չերչիլ», Կոբախիձեն՝ «ռուս օլիգարխի ստրուկ»»․ Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին «արարած» և «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ստրուկ» է անվանել, «Վրացական երազանք» կուսակցության անդամներին՝ «ռուսական շնիկներ», իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ «ժամանակակից Չերչիլ», որն «ընդմիշտ կոտրեց Ռուսաստանի անպարտելիության առասպելը»։ Այսպես Սաակաշվիլին արձագանքել է Կոբախիձեի այն մեկնաբանությանը, թե «Սաակաշվիլիի թիմն է մեղավոր 2008-ին ՌԴ-ի հետ պատերազմի համար»։ «Իրեն Վրաստանի վարչապետ հռչակած արարածը հերթական անգամ հարձակվել է Զելենսկիի վրա։ Կարծում եմ՝ Թբիլիսիում գործող ռուսական շնիկների ագրեսիայի ներկայիս սրումը բոլորովին պատահական չէ։ Այն տեղի է ունենում Կուրսկի օպերացիայի ֆենոմենալ հաջողության ֆոնին, որը ոչ միայն շոկի մեջ գցեց Պուտինին, այլև մահու չափ վախեցրեց Իվանիշվիլիին։ Ո՞վ է Վլադիմիր Զելենսկին, իսկ ո՞վ է ոմն Իրակլի Կոբախիձեն։ Զելենսկին մեր ժամանակների Չերչիլն է, որն ընդմիշտ կոտրեց Ռուսաստանի անպարտելիության առասպելը։ Կոբախիձեն իր երկրին մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ և ուզում է ինձ դատել ագրեսորին դիմադրություն ցույց տալու համար։ Նա ռուս օլիգարխի սովորական ստրուկն է, մինչդեռ Զելենսկին ուկրաինական քաղաքականության մեջ ցանկացած ստվերային և արտաքին ազդեցություն զրոյի հասցրեց։ Զելենսկին անմահացավ պատմության մեջ, իսկ Լուսնի վրա հաչացող այդ վրացի շնիկներին ոչ ոք չի հիշի։ Վրաստանի ժողովուրդը նրանց կհեռացնի աշնանը, որքան էլ Իվանիշվիլին և նրա տերերը փորձեն գողանալ ընտրությունները»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցի իր էջում։ |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24