«Պետք է պատրաստվենք Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին»․ «Վրացական երազանք»
Վրաստանը պետք է նախապատրաստվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին և դրա համար փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ։ Այս մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի գլխավոր ազգային խնդիրներից մեկը տարածքային ամբողջականության վերականգնումն է, ուստի խաղաղ ճանապարհով տարածքների միացման դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։ Կուսակցությունը նաև նշել է, որ Վրաստանի շուրջ սրընթաց զարգացող իրադարձությունների պատճառով նման իրավիճակ կարող է առաջանալ ցանկացած պահի, և երկրի իշխանությունները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը: ««Վրացական երազանքին» անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոչ ոք խոչընդոտներ չստեղծի՝ սահմանադրական փոփոխությունների համար»,- եզրափակել է իշխող կուսակցությունը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06