Ուկրաինայում կանոնական ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելող օրենք են ընդունել
388
Երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ., 14:30
Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, որն արգելում է կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու աշխատանքը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ «Ռադան լրամշակված օրինագիծ է ընդունել՝ Ուկրաինայի տարածքում կրոնական կազմակերպությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապ ունեցող կազմակերպությունների գործունեության արգելքի մասին: Ժողովրդական լեզվով ասած՝ «մոսկովյան եկեղեցու արգելքի մասին» օրենք»,- հայտնել է Ժելեզնյակը։ Երկրորդ ընթերցմամբ փաստաթուղթն ընդունվել է 265 պատգամավորների կողմ քվեարկությամբ։ Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 30 օր անց։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06