«Հայաստանը հայտնվել է Արևմուտքի ծուղակում»․ ՌԴ ԱԳՆ
Երևանին ձեռնտու է ԵԱՏՄ-ին մասնակցությունը, Մոսկվան հույս ունի, որ Երևանը չի հրաժարվի ԵԱՏՄ-ից՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատճառով, որոնք «պայծառ ապագա» են խոստանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը: «ԵԱՏՄ շրջանակում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Միությունը ձեռնտու է Երևանին, շատ առումով միության շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցուցադրում»,- ասել է Աղասանդյանը։ Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման Երևանի որդեգրած կուրսը՝ դիվանագետը հայտարարել է, որ Հայաստանը հայտնվել է Արևմուտքի ծուղակում։ «Մեր գործընկերներն ակնհայտորեն ընկել են արևմտամետների ծուղակը, որոնք խոստանում են ներդրումներ, տեխնոլոգիաներ և պայծառ ապագա։ Նման մոտեցումն արդեն բազմիցս կիրառվել է նրանց կողմից հետխորհրդային տարածքում։ Իսկ թե որն էր դրա արդյունքը, բոլորս շատ լավ գիտենք և տեսել ենք»,- նշել է նա։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06