«Պատրաստ ենք աջակցել անդրսահմանային երթուղիների ապաշրջափակմանը»․ Պուտին
![]() Ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս վիճակին։ Այս մասին, ԱՊԱ-ի հաղորդմամբ, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և եռակողմ համաձայնագրերի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք նաև պատրաստ ենք աջակցել անդրսահմանային երթուղիների ապաշրջափակմանը, հումանիտար կապերի հաստատմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Ես նկատի ունեմ, որ մենք ունենք համապատասխան փաստաթղթեր խորհրդային տարիներից։ Մենք հանդես ենք գալիս այն դիրքորոշմամբ, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունն ու կայունությունը համապատասխանում են այդ տարածաշրջանի բոլոր պետությունների ու ժողովուրդների շահերին»,- նշել է Պուտինը։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
