Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

ՌԴ-ն Կուրսկում տիրող իրավիճակի հետ կապված չի դիմել ՀԱՊԿ-ին

684
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 16:18
ՌԴ-ն Կուրսկում տիրող իրավիճակի հետ կապված չի դիմել ՀԱՊԿ-ին

Ռուսաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ Կուրսկի մարզում տիրող իրավիճակի հետ կապված։ Այս մասին, NEWS.ru-ի հաղորդմամբ, հայտնել են կազմակերպությունից։

«Ռուսաստանի կողմից սահմանված ժամկետներում դիմելու դեպքում ՀԱՊԿ-ը կիրականացնի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»,- հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ «ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի էսկալացիայի նոր փուլ է»։

Կազմակերպությունում հավելել են, որ «ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը և կգործեն կազմակերպության կանոնադրությանը համապտասխան»։