«Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի». Զատուլին
ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան է նշանակվել ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, գրում է NEWS.ru-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ նշանակումը միտված է մեղմելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածությունը։ Լրատվամիջոցը նշում է, որ Արսենյանն ավելի վաղ հակառուսական հայտարարություններ է թույլ տվել և հաճոյախոսել Թուրքիայի հասցեին։ Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով հետ էր կանչվել դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով որևէ մեկնաբանություն չէր տվել՝ վկայակոչելով դիվանագիտական էթիկան: «Արսենյանը հոգով և տրամադրվածությամբ ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող դեսպանը»,- ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նրա կարծիքով՝ Հարությունյանին վարչապետի թիմ էին բերել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավով, որպեսզի Երևանի արտաքին քաղաքական գծի աստիճանական փոփոխությունը «քողարկեն» Մոսկվայում նրա ներկայության փաստով։ «Պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարությունը, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,- վստահ է Զատուլինը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06