Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինան հումանիտար միջանցք կտրամադրի ռուսաստանցիներին»․ Ուկրաինայի փոխվարչապետ

639
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 09:42
«Ուկրաինան հումանիտար միջանցք կտրամադրի ռուսաստանցիներին»․ Ուկրաինայի փոխվարչապետ

Ուկրաինան ՌԴ Կուրսկի մարզից ռուսաստանցիների տարհանում չի իրականացնի, այլ նրանց կապահովի հումանիտար միջանցքով՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Կօգտվեն, թե՝ ոչ, իրենց գործն է։ Ռուսաստանը, որը պետք է հոգ տաներ իր քաղաքացիների մասին, մեզ չի դիմել միջանցք բացելու համար, այսինքն՝ իր քաղաքացիներին թողել է բախտի քմահաճույքին»,- ասել է նա։