Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի մասնակցությունը Կուրսկի վրա Ուկրաինայի հարձակման պլանավորմանը
398
Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2024 թ., 11:24
Վաշինգթոնը չի մասնակցել ՌԴ Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման նախապատրաստմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը: «Ես այլևս ասելիք չունեմ։ Մենք որևէ ձևով մասնակցություն չենք ունեցել այդ հարձակման պլանավորմանը»,- ասել է նա։ Այն մասին, որ Կիևը նախապես չի զգուշացրել Վաշինգթոնին գործողության նախապատրաստման մասին, ասել է նաև Փենթագոնի խոսնակ Փաթրիք Ռայդերը։ Բացի այդ, նա նշել է, որ Կուրսկում ամերիկյան զենքի կիրառմամբ հարվածները համապատասխանում են ԱՄՆ քաղաքականությանը:
|
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06