Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելում հայտնել են բանակցությունների անցկացման օրը

676
Չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ., 15:18
Իսրայելում հայտնել են բանակցությունների անցկացման օրը

Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան վաղը՝ օգոստոսի 15-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականին։

Նրա խոսքով՝ բանակցությունները կկայանան Կատարի մայրաքաղաք Դոհայում։

Խորհրդականի տեղեկացմամբ՝ Իսրայելի պատվիրակությունը կգլխավորի «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բարնեան: