Նովոսիբիրսկում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում
ՌԴ Նովոսիբիրսկի մարզում «Ռոսգվարդիա»-ի ղեկավարությամբ կայացել է «Կոբալտ-2024» զորավարժությունների բացման արարողությունը, հաղորդում է ТАСС-ը։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զինտեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչուների, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ։ «Այժմ աշխարհում իրադրությունն անկայուն է, և ահաբեկչական մեծ ակտիվության, սահմանադրական կարգի խախտման փորձերի, զինված բախումների և պատերազմների հրահրման պայմաններում ստեղծված իրավիճակը պահանջում է մարտական կիրառման համար մշտական ակտիվություն»,- բացման արարողության ժամանակ ասել է «Ռոսգվարդիա»-ի Սիբիրյան շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Մարկովը։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։ |
«Ֆրանսիան Ուկրաինային աջակցելու համար կարմիր գծեր չունի». Ժան-Նոել Բարրո
166Երեկ, 22:00Ադրբեջանի Միլի մեջլիսը քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ «Արևմտյան Ադրբեջան»-ը Արևմտյան Հայաստանի հետ համեմատելու համար
152Երեկ, 18:54Ֆիլիպինների փոխնախագահը նախագահի համար մարդասպան է վարձել
349Երեկ, 18:30Բևեռի ակցիան՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)
197Երեկ, 15:48«Ո՞րն է այս իրադարձության քաղաքական համատեքստը»․ Գարիկ Քեռյան
197Երեկ, 15:36«Գեղամ Նազարյանն «ընդդիմադիր» պատգամավոր է»․ Էդգար Ղազարյան
207Երեկ, 15:24