«Մտահոգիչ են քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները»․ Պուտինը՝ Աբասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարևոյում բանակցություններ է վարում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: «Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանն այսօր, ցավոք, պետք է պաշտպանի իր շահերը, սակայն այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, անկասկած, մեր կողմից անուշադրության մատնված չէ։ Առաջին հերթին, իհարկե, մտահոգիչ են քաղաքացիական բնակչության շրջանում կորուստները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ նրանց թիվը կազմում է մոտ 40 հազար, հիմնականում՝ կանայք ու երեխաներ։ Ռուսաստանը միշտ հանդես է եկել պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Մենք ձեզ հետ նույն դիրքորոշումն ունենք, և այդ հակամարտության արմատները գալիս են անցյալից ու կապ ունեն միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի մակարդակով ընդունված որոշումների անտեսման հետ»,- ասել է Պուտինը։ Իր հերթին, Աբասը հայտարարել է, որ ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը: |
«Ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ՝ միակողմանի պահանջների ամրագրում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
1512:48Գրիգոր Երիցյանի լիազորությունները դադարեցվեցին (լուսանկար)
2712:36«Հողը գնում է Ավինյանի ոտքերի տակից». Գրիգոր Երիցյան (տեսանյութ)
2912:30«Երբեք չենք խորշել նոր ընտրություններից». Տիգրան Ավինյան
3912:24«Ինչպես կասեր հայտնի քաղաքական գործիչը՝ ոնց եմ ես ձեզանից զզվում». Գրիգոր Երիցյան (տեսանյութ)
3612:12«Դու չի, դուք ա», «եթե մի քիչ բարոյականություն ունենայիք, կհանեիք նախագիծը». լարված իրավիճակ՝ ավագանիում (տեսանյութ)
5212:00