Թրամփը հարցազրույց է տվել Մասքին
![]() ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հարցազրույց է տվել ամերիկացի գործարար Իլոն Մասքին։ «Պուտինին շատ լավ եմ ճանաչում։ Նա ինձ հարգում էր։ Հուսով եմ՝ մենք նորից կհաշտվենք»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ այսօր ոչ ոք չի հարգում ԱՄՆ-ին։ Թրամփը մեկնաբանել է իր դեմ մահափորձը, որը, ըստ նրա, հնարավոր է դարձել իրավապահ մարմինների ոչ բավարար համակարգման պատճառով: «Գաղտնի ծառայությունը շատ արագ գործեց, դրա համար քաջություն էր պետք։ Բայց համակարգման պակաս կար»,- ասել է Թրամփը։ Նա բարձր է գնահատել Գաղտնի ծառայության դիպուկահարի աշխատանքը, որը պատասխան կրակոցով սպանել է մահափորձ կատարած Թոմաս Մեթյու Քրուքսին: Թրամփը խոսել է նաև գործող նախագահ Ջո Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու պատճառների մասին։ Նրա խոսքով՝ Բայդենին դուրս է մղել դեմոկրատական կուսակցությունը։ Բացի այդ, Թրամփը նշել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը որպես դեմոկրատական թեկնածու փոխարինել է Բայդենին, «նույնքան վատն է, որքան Բայդենը»։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
