«Թեհրանն արժանի և կոշտ պատասխան կտա»․ իրանցի գեներալ
Թեհրանի պատասխանն իսրայելական կողմի գործողություններին կլինի «արժանի և կոշտ»։ Այս մասին ТАСС-ին ասել է Իրանի ԶՈՒ ԳՇ օպերատիվ շտաբի պետի տեղակալ Ալի Շադմանին՝ Մոսկվայում ընթացող «Բանակ-2024» համաժողովի շրջանակներում։ «Իրանի տեսանկյունից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությամբ խախտվել է տարածաշրջանում անվտանգային հավասարակշռությունը։ Համաշխարհային մեծամասնությունը որոշում չի կայացնում։ Որպես ուժեղ երկիր՝ Իրանը ստիպված է պատասխանել։ Հատուցման ձևը կորոշի մեր հոգևոր առաջնորդը»,- ասել է գեներալը։ Նրա խոսքով՝ կա երկու գործոն, որոնք ազդում են տվյալ իրադրության վրա՝ տարածաշրջանի իրավիճակը և ներքին հարցերը։ «Պետական բոլոր այրերը միակարծիք են, որ պատասխանը պետք է լինի արժանի և կոշտ։ Մերձավոր Արևելքում Վաշինգթոնի ձեռնարկած գործողությունները կարող են ազդել հենց ԱՄՆ-ի անվտանգության վրա»,- նշել է Շադմանին։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06