«ԱՄՆ-ի երկակի ստանդարտներն ակտիվացրել են Իսրայելի ագրեսիվությունը»․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և մտահոգություն հայտնել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ՝ այն անվանելով լուրջ սպառնալիք ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգության համար, հաղորդում է IRNA-ն։ Փեզեշքիանը նշել է, որ ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների երկակի ստանդարտները նպաստել են Իսրայելի ագրեսիվության ակտիվացմանը։ Բացի այդ, Փեզեշքիանն ու Միշելը քննարկել են 2018թ․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից խզված միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Իրանի նախագահն ընդգծել է, որ կողմերի բոլոր պարտավորությունների կատարման և վստահության վերականգնման պայմանով հնարավոր կլինի անցնել այլ հարցերի քննարկմանը, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց։ |
«Ռուսաստանի գործողությունները դանակի հարված են Իրանի թիկունքին». իրանցի պատգամավոր
177Երեկ, 18:12«Առաջին դեպքն է, երբ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ». Արամայիս Աղաբեկյան
125Երեկ, 17:54«Հայ քաղաքական միջավայրը մի ռազմավարական հեռանկար է հռչակելու առաջիկայում»․ Արման Բաբաջանյան
117Երեկ, 16:12«Հանրային գործիչները տառապում են օրիգինալ երևալու քրոնիկ հիվանդությամբ»․ Վահրամ Աթանեսյան
139Երեկ, 14:42«Բոլորիդ հրավիրում ենք Երևանի քաղաքապետարան՝ բողոքի ակցիայի»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
128Երեկ, 14:00«Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈՒ հարձակումը բացահայտեց ռուսական բանակի խոցելիությունը»․ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավարներ
181Երեկ, 12:06