«ՌԴ-ն հյուսիսկորեական հրթիռներ է արձակել Կիևի ուղղությամբ»․ Զելենսկի
Ռուսաստանն այս գիշեր Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ գիշերը թշնամին Վորոնեժի մարզից հարձակվել է Ուկրաինայի վրա՝ կիրառելով KN-23 4 բալիստիկ հրթիռներ և 57 Shahed տիպի հարվածային անօդաչուներ, որոնցից հաջողվել է խոցել միայն 53-ը։ «Ռուսական հարվածի հետևանքով, ցավոք, կա երկու զոհ՝ հայրն ու 4 տարեկան որդին։ Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին: Եվս 3 մարդ տուժել է, նրանց թվում՝ 12 տարեկան երեխա»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ Ռուսաստանը հյուսիսկորեական հրթիռներ է արձակել։ «Սա հերթական գիտակցված ահաբեկչական հարվածն էր Ուկրաինայի դեմ»,- հավելել է Զելենսկին։ Ավելի վաղ Զելենսկին մեկնաբանել էր Ուկրաինայի հարվածները Կուրսկի ուղղությամբ։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06