«Գազպրոմ»-ի կայանի գրավումից հետո Եվրոպայում գազը կտրուկ թանկացել է
![]() Չորեքշաբթի օրը Եվրոպայում գազի գներն աճել են 5,5%-ով՝ հասնելով 38,7 եվրո/ՄՎտժ-ի (445 դոլար 1000 խմ-ի դռազմական գործողությունների պատճառով, որտեղ ուկրաինական ստորաբաժանումները գրավել են «Գազպրոմ»-ին մնացած միակ կետը՝ Եվրոպա գազ մատակարարելու համար։ Աճող գնանշումների արդյունքում հոլանդական TTF ֆյուչերսները հասել են իրենց ամենաբարձր մակարդակին 2023 թվականի դեկտեմբերի սկզբից ի վեր։ ԻՆչպես հայտնել ենք, չորեքշաբթի առավոտյան ուկրաինական բանակի ստորաբաժանումները մտել են Կուրսկի շրջան և օրվա վերջում մոտ 25 կմ առաջ են շարժվել՝ գրավելով մոտ մեկ տասնյակ բնակավայրեր, ինչպես նաև Սուդժայի գազակայանը։ Ուկրաինայի Գազի փոխանցման համակարգերի օպերատորը հայտնել է, որ գազի տարանցումը այն ճյուղով, որի վրա գտնվում է Սուձան, ընթանում է բնականոն հունով և կշարունակվի հինգշաբթի օրը։ Նրա խոսքով, վաղը նախատեսվում է Ռուսաստանից 41,6 մլն խմ գազ Եվրոպա հասցնել Ուկրաինայի տարածքով, հայտնում է Reuters-ը։ Եթե գազի հոսքը դադարեցվի Ուկրաինայով, ապա նրա արտահանումը Ռուսաստանից Եվրոպա, որն արդեն 80%-ով կրճատվել էր 2021 թվականի համեմատ, կկրճատվի ևս կեսով, նշում է նավթագազային վերլուծաբան Միխայիլ Կրուտիխինը։ «Նույնիսկ եթե Սուդժայի կայանը վնասված լինի, բայց չմնա Ուկրաինայի հսկողության տակ, այն կարելի է վերանորոգել բավականին հեշտությամբ և արագ, առավելագույնը՝ մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է Վակուլենկոն։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
