«Լուրջ վախեր են առաջացել Փաշինյանի և Ալիևի մոտ»․ Արմենուհի Կյուրեղյան
«Օկամպոն՝ միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, հայտարարել է, որ պետք է անպայման ամեն ինչ անել, որպեսզի օգտագործվի COP29-ի հարթակը և դրան մասնակցող միջազգային կազմակերպություններն ու միջազգային հանրությունը Ադրբեջանին պարտադրեն, որ նա հետ վերադարձնի Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին և ռազմագերիներին՝ այդ թվում Արցախի թվով 8 ռազմաքաղաքական ղեկավարությանը։»,-«Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ ասելով, որ Օկամպոյի բարձրացրած այս հարցերի քննարկումը վախեր է առաջացարել․ «Լուրջ վախեր են առաջացել թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտ։ Ալիևը վախենում է, որ իր երկրում այդ հարցը բարձրացնելով նա ստիպված է լինելու քննարկել գերիների հետվերադարձի հարցը, ստիպված է լինելու պատասխանել միջազգային հանրությանը իր վարած ոչ ժողովրդավար քաղաքականության համար, ստիպված է լինելու պատասխանելու, թե ինչո՞ւ են մինչև հիմա Արցախի ռազմաքաղական ղեկավարները այնտեղ։ Ավելի մեծ սարսափների մեջ է Փաշինյանը՝ կապված այն հարցի հետ, որ եթե հանկարծ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետ վերադառնա, ապա նրա իշխանության մեջ մնալը շատ լուրջ վտանգների առաջ է կանգնած»։ |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30