«Կա՞ արդյոք հակասություն ձեր և Ալեն Սիմոնյանի միջև». լրագրողը՝ Անդրանիկ Քոչարյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ եթե ԱԺ նիստն ինքը վարեր, այլ կերպ կընթանար․ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջադեպը չէր լինի։ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին՝ կա՞ արդյոք հակասություն Ալեն Սիմոնյանի և իր միջև, նշեց․ «Ես չգիտեմ, իմ կողմից հակասություն ես չունեմ պարոն Սիմոնյանի հետ։ Նա ԱԺ նախագահն է, ես՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Պարզապես երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովը ակտիվ է և տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ և արդյունքներ, հանձնաժողովի և հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։ Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է, ինձ չի հուզում, որովհետև տարիներ շարունակ ես այս ալիքների վրայով եկել եմ․․․ Ամեն ինչի միջով անցել եմ և այսօր նստած եմ այն աթոռին, որի վրա նստել է Վազգեն Սարգսյանը»։ |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30