Ադրբեջանը փորձում է միջնադարում ստեղծագործած հայ գիտնականներին ներկայացնել` որպես ադրբեջանցիներ
![]() Ադրբեջանական պատմագրության կեղծարարություններից մեկը «միջնադարյան ադրբեջանական մշակույթի վերածնունդ» զավեշտալի արտահայտության օգտագործումն է, գրում է «Գեղարդ» հիմնադրամը։ Այս եզրույթի ներքո Ադրբեջանը փորձում է 11-12-րդ դարերում ստեղծագործած հայաստանցի, իրանցի կամ թյուրքախոս մուսուլման շիրվանցի, ատրպատականցի բանաստեղծներին, ճարտարապետներին և գիտնականներին ներկայացնել՝ որպես ադրբեջանցիներ և դրա հիման վրա խոսել իրենց կողմից հորինված, այսպես կոչված, «ադրբեջանական վերածննդի» մասին։ Այդ «վերածննդի» ներկայացուցիչներ են համարվում իրանցի պոետներ Նիզամի Գյանջավին, Մուջերեդդին Բեյլաքանին, Խաղանի Շիրվանին, փիլիսոփա Աբուլ-ալ Հասան Բահմանյարը, նախիջևանցի ճարտարապետ Աջամին և այլք։ «Առհասարակ, Վերածննդի մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք եվրոպական Վերածնունդը (14-16-րդ դարեր)։ Հայտնի է, որ 10-14-րդ դարերը համարվում են հայկական մշակութային վերածննդի ժամանակաշրջան։ Երբ խոսքը վերաբերում է հորինված «ադրբեջանական վերածննդին», ապա դժվար թե միջնադարում գոյություն չունեցող ժողովուրդն ունենար մշակույթ և խոսեր դրա վերածննդի մասին»,- գրում է աղբյուրը։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
