«Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը». Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Մինչ մենք բոլորս զբաղված ենք տեսարաններով, որոնց մեծ մասն իր պրովինցիալ ճաշակով բեմականացնում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ն անցած քառօրյայում, առաջին ընթերցմամբ, փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգրքում: Ահա, թե ինչ է գրված առաջին ընթերցում անցած օրենսդրական նախաձեռնության տեքստում. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչեւ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում եւ անցկացում»: Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելու, իշխանությունը յուրացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նույնիսկ վարչական ռեսուրսը կամ ընտրակեղծիքները չեն կարող երաշխավորել իր իշխանության վերարտադրությունը 2026-ին ու ընտրությունների անցանկալի ընթացքի դեպքում՝ օրենսդրական հիմքեր է ստեղծում դրանք չեղարկելու համար: Ընդ որում, օրենսդրական այս նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, հիմքեր է ստեղծում նաև արտաքին միջամտության համար, որովհետև Փաշինյանը ռազմական կամ արտակարգ դրություն կարող է հաստատել, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրի/երկրների «աջակցությամբ»»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Շատ շուտ պարզեցի, որ «փրկիչը» շարքային սուտասան էր». Արամ Մանուկյան
4101:06«Ալիևը փակուղու առջև է, Ադրբեջանը՝ «Սիրիա» դառնալու հավակնորդ». Արթուր Գևորգյան
5500:24Պուտինը կարգադրել է օտարերկրյա դիմորդների համար ռուսաց լեզվի միասնական քննություն մշակել
87Երեկ, 23:06Ռուսական զորքերը 2024-ին ավելի քան 420 հազար զինվոր են կորցրել
133Երեկ, 22:19Սախալինի բնակիչը վիճակախաղով շահել է 1 միլիարդ ռուբլի
114Երեկ, 21:54«3-4 հազարամյա ժողովուրդը դաժան աղետից հետո էլ շարունակում է միայն հուսալ». Վահրամ Աթանեսյան
85Երեկ, 20:48