«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
1695
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ., 10:06
![]() Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը «Վրաստանում ժողովրդավարական հետընթացի» և անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի չարաշահումներով, ինչպես նաև ընտրողների ահաբեկմամբ և հարկադրանքով։ «Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքն այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն ճանաչել ազատ և արդար։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական բոլոր խախտումների վերաբերյալ»,- ասել է Բայդենը։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
