«Ի՞նչ պետք է անել մայիսին տուն գնացած ժողովրդին կրկին փողոց վերադարձնելու համար». հարց` Բագրատ Սրբազանին
«Ի՞նչ պետք է անել մայիսին տուն գնացած ժողովրդին կրկին փողոց վերադարձնելու համար»,- Բագրատ Սրբազանին հարց ուղղեց հարցազրուցավար Բեթղեհեմ Արաբյանը: «Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է՝ այսպես կոչված իշխանություններից ազատագրվելու: Քաղաքական լուծումներ կան, դրանց մասին խոսվել է։ Տարբերակը, որպես այդպիսին, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց։ Ահա, քաղաքական լուծում եմ ասում։ Եվ այդ ճանապարհի մեջ մենք հաստատ համոզումով առաջ ենք գնում: Մեր հանձնառությունը շատ հստակ է, պատասխանատվությունն էլ՝ շատ հստակ․ սա վերաբերում է ամբողջ Հայաստանին, մեր ժողովրդին, մեր ազգին, մեր պատմությանը, մեր գալիքին։ Մենք հանձն ենք առել, այդ պատասխանատվությունն ստանձնել ենք՝ կասեցնել այս շարունակական աղետը: Պակասողներ թլ կլինեն, ավելացողներ էլ կլինեն: Այս շարժումն սկսել է չվերջանալու համար և շարունակվում է: Մի անգամ ասել եմ՝ այս պայքարն ում վերակենդանացրել կամ ծնել է, նրանց էլ կթաղի: Մարդիկ բնականից ցանկանում են կիսել հաղթանակի դափնիները, բայց հրաժարվել սխալների կամ ձախողումների պատասխանատվությունից: Ես այդպիսին չեմ»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը: |
«Շնորհակալություն հայտնեցի Գրիգոր Մինասյանին, հաջողություններ մաղթեցի Սրբուհի Գալյանին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:24«Աղբահավաքության շոուն կա, բայց աղբի հավաքումը չկա»․ Արշակ Սարգսյան
2715:06Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը ՀՀ քաղաքացիների 64,6 տոկոսը հնարավոր չի համարում. #Gallup (տեսանյութ)
3313:48«Թալան՝ օրինական քողի տակ»․ Սոնա Աղեկյան
4113:42Հայկ Մարությանի ստորագրահավաքը՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ)
4813:12Բաքվում մեկնարկել է կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովը
7212:06