Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ.

Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»

64
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ., 09:18
Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ խմբակցության ղեկավարությունը թեպետ երեկ հերքում էր, թե Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի մտադրություն կա, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունից բողոք է գնացել ՔՊ վարչություն, որն առաջիկայում կքննարկվի։
Հիմքում լսումների օրը գլխավոր դատախազին նախագահությունում նստեցնելու փաստն է, ոմանք կարծում են, որ Քոչարյանն աններելի բան է արել՝ դատախազին՝ «վերևում», իսկ մյուս ուժայիններին դահլիճում նստեցնելով, վարկաբեկել է իշխանությանը։ Իհարկե, լսումներն արարողակարգային միջոցառում չէ, բայց դահլիճում նստելու հարցում, ըստ ԱԺ երկարամյա աշխատակից՝ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի, «որոշակի տրամաբանություն պետք է լինի»»: