Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ.

«Դատարանը արդարացման վճիռ կայացրեց ՔՊ-ականների նկատմամբ «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական հոդվածով». Ռուբեն Մելիքյան

62
Երեկ, 19:30
«Դատարանը արդարացման վճիռ կայացրեց ՔՊ-ականների նկատմամբ «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական հոդվածով». Ռուբեն Մելիքյան

«Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Կարապետյան) պաշտպանյալիս նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ՝ ՔՊ-ականների նկատմամբ «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական հոդվածով,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:- Պաշտպանյալիս մեղսագրվում էր համապատասխան ֆեյսբուքյան գրառումներ կատարելը 2023թ. հունվարին՝ մեր 15 զինվորների մահվան հանգեցրած դաժան հրդեհի առթիվ։
ՀԳ. Պաշտպանյալս հանրային անձ չէ, և չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան