«Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն ԱՄՆ-ի և նրա գործող վարչակազմի մասին». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Եթե հարցնեն, Բայդենը կարող է նույնիսկ չհիշել Ադրբեջան կոչվող երկրի գոյության մասին։ Նա ոչ միայն չի որոշում իր պետության քաղաքականությունը, այլև նույնիսկ չի որոշում իր քայլերը։ Նրանք նրան ուղղորդում են՝ ասելով «երկու քայլ աջ, մի քայլ ձախ, կարդա այս թղթի բառերը»։ Նրան Բրեժնևի հետ համեմատելը մեծ անարդարություն կլինի։ Համենայն դեպս, Լեոնիդ Իլյիչը ավելի կենդանի էր, ավելի առողջ և ավելի ռացիոնալ, քան իր ամերիկացի գործընկերը։ Բայդենը իր չորս տարվա նախագահական ժամկետի երկու տարին անցկացրել է օվկիանոսի ափերին հանգստանալով, մնացած երկու տարին անցկացրել է աշխարհը գրգռելով: Անհնար է կանխատեսել, թե ինչպես կհիշի պատմությունը նրա անհեթեթ ու դատարկ ժեստերը, բայց նրա արյունարբու քաղաքականությունն ու բռնակալ գործողությունները, որոնք երկրներն ու ժողովուրդներին տանում էին դեպի կործանում, երբեք չեն մոռացվի։ Բայդենի անվան հետ կապված ամոթալի ժառանգությունը երկար տարիներ հետապնդելու է Ամերիկան և դառնալու նրա համար պիղծ խարան: Բայդենը գլխավոր պատասխանատուն է այն ամենի համար, ինչ այսօր կատարվում է Գազայում և Լիբանանում։ Նա և իր վարչակազմը քաղաքացիական բախումներ են հրահրել տարբեր երկրներում, սպանել են հազարավոր մարդկանց և ոչնչացրել ազգեր, բայց փախել են, երբ իրավիճակը դարձել է սարսափելի, ինչպես դա արեցին Աֆղանստանում: Հենց Բայդենն ու նրա վարչակազմն են ավերել Ուկրաինայի պետությունն ու ժողովրդին, որտեղ բնակչության կեսից ավելին դարձել է միգրանտ կամ զոհվել։ Հավանաբար, մի քանի ամսից նրանք կհեռանան Ուկրաինայից և կարժանանան նույն ճակատագրին, ինչ Աֆղանստանը․․․»։ Սա ընդամենը մի հատված է Ադրբեջանի պետական պաշտոնական «Ազերբայջան» թերթում հրապարակված հոդվածից։ Այս հոդվածը տվյալ պետության պաշտոնական դիրքորոշումն է արտահայտում ԱՄՆ-ի և գործող վարչակազմի մասին։ Հոդվածում բառ-բառ կրկնվում են ռուսական թեզերը, բայց դա չի էականը, այլ այն, որ հենց Վաշինգթոնում չեն ուզում տեսնել ու ընկալել, թե որքան հետևողական է Ադրբեջանը Արևմուտքին, և հենց ԱՄՆ-ին «դեմոնիզացնելու» իր քաղաքականության մեջ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
«Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը՝ թափանցիկ հետաքննություն անցկացնել ընտրական խախտումների վերաբերյալ». Բայդեն
2510:06Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP29-ին. «Հրապարակ»
2909:30Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»
2909:18Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»
3209:12«Բնականաբար անհանգստացա». Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը՝ ՔԿ-ում. «Ժողովուրդ»
3409:00«Անդրանիկ Քոչարյանը կսկսի ավելի կեղտոտ պատվերներ կատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
91Երեկ, 17:30