Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ.

«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան

45
Այսօր, 03:12
«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան
Տավուշի մարզպետարանում մոտ ութ տասնյակ աշխատողներ կան, որոնք բոլորը Իջևան համայնքի բնակիչներ են։ Տավուշի մարզպետարանը կարելի է ավանել Իջևանի համայնքապետարան։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց եմ տվել, թե ինչու Տավուշի մարզպետի աշխատակազմում Նոյեմբերյան, Դիլիջան, Բերդ համայնքների բնակիչներ չկան, միայն Իջևան համայնքի բնակիչներ են։
Մարզպետարանից պատասխանել են․ «Օրենքով սահմանված կարգով Մարզպետի աշխատակազմում թափուր պաշտոնները համալրվում են մրցույթով: Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքներից թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթներին մասնակցելու դիմորդներ չեն եղել»»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան