ԱՄՆ-ում դեռահասը գնդակահարել է իր ողջ ընտանիքը. հրաշքով փրկվել է միայն քույրը
![]() ԱՄՆ-ի Վաշինգթոն նահանգում 15-ամյա դեռահասը հոր «Գլոկ» ատրճանակից գնդակահարել է իր ընտանիքը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: Ողբերգության զոհ է դարձել ողջ ընտանիքը՝ ծնողներն ու 3 երեխաները՝ բացառությամբ 11-ամյա քրոջ, ով մահից խուսափելու համար մահացած է ձևացել, հայտնում է Daily Mail-ը։ Աղջիկն արթնացել է կրակոցներից ու տեսել, թե ինչպես է եղբայրը սառնասրտորեն սպանում ծնողներին ու եղբայրներին։ Երբ հանցագործը կրակել է նաև 11-ամյա քրոջ վրա, վերջինը, չնայած ստացած վիրավորումին, իրեն մահացած է ձևացրել։ Համոզվելով, որ իր զոհերը «մահացած են»՝ դեռահասը դուրս է եկել սենյակից, որից հետո աղջիկը կարողացել է հրդեհային պատուհանից փախչել հարևանների մոտ։ Ավելի ուշ հանցագործը զանգահարել է 911՝ սպանությունների մեջ մեղադրելով իր կրտսեր եղբորը, սակայն քրեագետները պարզել են, որ հանցանքը հենց ինքն է բեմադրել՝ զենքը թողնելով սպանվածի ձեռքին։ Տեղի բնակիչները դեռահասին բնութագրել են՝ որպես բարի և ընկերասեր՝ նշելով նրա դրական ազդեցությունը համայնքում: Շարժառիթը կարող էր լինել վերջերս դպրոցական քննությունների ձախողումը։ Դեռահասին մեղադրանք է առաջադրվել 5 սպանության և մեկ սպանության փորձի համար։ Դատախազները պահանջում են մեծահասակների դատավարություն, որը կարող է նրան դատապարտել 25 տարուց մինչև ցմահ ազատազրկման: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25



